Array ( [mr_id] => 82224 [mr_node] => 74131 [mr_media] => 74690 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74690 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74690.jpg [media_name] => 12282_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-15 11:46:54 )
Facebook Instagram Youtube
Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն. Քննարկվել են հայ-չինական տնտեսական կապերը զարգացնելու հեռանկարները
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կայուն կառավարմամբ դինամիկ զարգացող երկիր է և ունի կենսունակ տնտեսություն:

«Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովը, որին մասնակցում է ավելի քան երկու հազար մարդ, նպատակ ունի ամրապնդել Ասիական երկրների տնտեսական կապերը և խորացնել գործակցությունը տարբեր ուղղություններով: Չինաստանի նախագահը բացման խոսքում հայտարարեց, որ այս համաժողովը նոր տնտեսական հնարավորություններ կստեղծի մասնակից երկրների համար: 

Համաժողովի բացման արարողությանը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարության նպատակն է կառուցել մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն՝ հիմնված հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա: Փաշինյանը նկատեց, որ Հայաստանը կայուն կառավարմամբ դինամիկ զարգացող երկիր է, որն ունի կենսունակ տնտեսություն: 

Նիկոլ Փաշինյանը հատկապես կարեւոր համարեց Հայաստանի ներգրավվածությունը երկկողմ և բազմակողմ գործակցության գործընթացներում: Նա նկատեց, որ Խաչաձևվող գործակցությանը ներգրավվելը դարձել է Հայաստանի առավելություններից մեկը: Խոսքը Եվրասիական տնտեսական միության եւ Արեւելյան գործընկերությանը Հայաստանի մասնակցության մասին է:

Համաժողովի բացման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ուղեւորվեց Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների պալատ: 
Սա Չինաստանի խորհրդարանն է, որտեղ նախօրեին հայկական պատվիրակությանն ընդունել էր Չինաստանի նախագահը: Այս անգամ նույն տեղում Նիկոլ Փաշինյանի պատվիրակությանն ընդունեց Չինաստանի Վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանը այս հանդիպմանը նույնպես վերահաստատեց հայկական կողմի տնտեսական սպասելիքները, հատկապես գործակցությունը արդյունաբերության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Չինաստանի վարչապետը հայտարարեց, որ իրենց մոտեցումները համընկնում են Փաշինյանի առաջարկների հետ և Չինաստանի կառավարությունը պատրաստ է ներգրավվել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և ենթակառուցվածքային այլ ծրագրերում: 

Ավելի ուշ Հայաստանի վարչապետը տիկնոջ հետ մասնակցեց Համաժողովի և Չինաստանի ժողովրդական հանրապետության կազմավորման 70-ամյակին նվիրված գալա համերգին: Այս միջոցառմամբ ավարտվեց Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Չինաստան: