Array ( [mr_id] => 82227 [mr_node] => 74133 [mr_media] => 74701 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74701 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74701.png [media_name] => թրեյսի.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-15 18:00:54 )
Facebook Instagram Youtube
Լին Թրեյսի. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման զարգացումները հույս են ներշնչում
ԱՄՆ դեսպանը ոգևորված է Հայաստանում ժողովրդավարական զարգացումներով:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը նախ շեշտեց՝ ինքնիշխան, ժողովրդավար պետության կայացմանն աջակցելը բխում է Միացյալ Նահանգների շահերից: Լին Թրեյսին հատկապես ոգևորված է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարով և թափացիկության հաստատմամբ: 

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ դեսպանն ասաց, որ կարգավորման գործընթացն այսօր առավել քան երբևէ ոգևորիչ է և վերջին ամիսների զարգացումները հույս են ներշնչում, որ առաջընթացը հնարավոր է: Լին Թրեյսիի խոսքով՝ ինքը հատկապես երիտասարդներից է լսում, որ պատրաստ են առաջընթացի: 

Դեսպանը խոսեց նաև Ամուլսարի մասին, նշեց, որ ներդրումների համար կարևոր է ձևավորել անխատեսելի և թափանցիկ միջավայր: 

Միացյալ Նահանգների դեսպանը նաև հայտարարեց, որ իրենք գիտակցում են՝ Հայաստանը աշխարհագրությամբ ու պատմությամբ կապված է Ռուսաստանի, բայց արժեքներով՝ Արևմուտքի հետ ու այդ հարաբերությունները մեկը մյուսին չեն բացառում: