Array ( [mr_id] => 82230 [mr_node] => 74135 [mr_media] => 74686 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74686 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74686.jpg [media_name] => Manu Qocharyani Dat copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-14 18:32:11 )
Facebook Instagram Youtube
Մարտի 1-ի գործ. Հայտնի է երբ դատարան կայցելեն Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը
Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ քննությունը փակ անցկացնելու իմաստ չկա, և որ այս փուլում, երբ ավարտվել է նախաքննությունը, պետական գատնիք չի հնչելու:

Դատարանի բակում նիստից ժամեր առաջ և ամբողջ ընթացքում փոխադարձ մեղադրանքներ են ու վիրավորանքներ: Մեկը մյուսին մեղադրում է փողով մարդ բերելու մեջ: 

Քոչարյանն այսօր էլ է ներկա իր խափանման միջոցի քննությանը: Պաշտպանական խմբի անդամներից դիրքորոշում հայտնելու հերթը Հայկ Ալումյանինն է: Փաստաբանը հիշեցնում է նաև ՍԴ- ի որոշումը: 

Ալումյանի խոսքն անընդհատ ընդհատում էին մեղադրողները: Դատախազները պնդում են, որ նիստը պետք է շարունակել դռնփակ: Պետք է հրապարակվեին Արշակ Կարապետյանի ցուցմունքներից դրվագներ: Արշակ Կարապետյանը ԳՇ հետախուզության նախկին պետն էր, հիմա վարչապետի խորհրդական է:

Փակ նիստում քննեցին նիստը փակ շարունակելու միջնորդությունը: Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ քննությունը փակ անցկացնելու իմաստ չկա, և որ այս փուլում, երբ ավարտվել է նախաքննությունը, պետական գատնիք չի հնչելու:

Դատախազների միջնորդությունը մերժվեց, նիստը շարունակվեց դռնբաց: Հայկ Ալումյանն իր երկարաշունչ խոսքում նշում էր, որ բացակայում է հիմնավոր կասկածը, որ նախկին նախագահը իրեն մեղսագրվող արարքները կատարել է: Պաշտպանական խումբը հայտնեց նաև, որ երաշխավորներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պատրատ են ներկայանալ դատարան ուրբաթ օրը: 

Դատավորը նշում է, որ եթե Արցախի նախկին ու ներկա նախագահները գան ուրբաթ օրը, դատարանը ժամանակ չի ունենա դատական ակտ կայացնել. խափանման միջոցի փոխել-չփոխելու որոշումը կայացնելու վերջնաժամկետը մայիսի 19-ն է: Ռոբերտ Քոչարյանի երաշխավորներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին կառաջարկեն դատարան գալ հինգշաբթի: