Array ( [mr_id] => 82233 [mr_node] => 74136 [mr_media] => 74703 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74703 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74703.jpg [media_name] => Arpi KGN grancum.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-15 18:36:32 )
Facebook Instagram Youtube
Առաջինդասարանցիների առցանց գրանցում. ԿԳՆ-ն կօգնի տեխնիկական պատճառով չգրանցված երեխաների ծնողներին
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի խոսքով` Կրթության և գիտության նախարարությունը կփորձի օգնել այն ծնողներին, որոնք տեխնիկական խնդրի պատճառով չեն հասցրել իրենց երեխային գրանցել :

Լիլիթ Հարությունյանը չի կարողացել առաջին դասարան գնացող իր երեխային առցանց հերթագրել իր ուզած դպրոցում: Երևանի պետական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հերթագրման համակարգը սկսել է գործել առավոտյան 9-ից: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը վստահեցնում է, սա համակարգի խնդիրը չէ: 

Արտակ Պողոսյանի խոսքով` 8000 ծնող հերթագրվել է, բողոքել են 100-ը: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը պնդում է` խնդրը ոչ այնքան համակարգի թերությունն է, որքան բարձրացած աղմուկը:

Պողոսյանը ասում է խնդիրը եղել է տեխնիկական, որը կարգավորել են 10 րոպեում, բայց ծնողները շարունակում են բողոքել: 

Շատ ծնողներ բողոքում են նաև, որ գրանցում կատարել են, բայց էլեկտրոնային հասցեին նամակ չեն ստացել: Պողոսյանը հակադարձում է` նամակը հավելյալ ծառայություն է: 

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի խոսքով` Կրթության և գիտության նախարարությունը կփորձի օգնել այն ծնողներին, որոնք տեխնիկական խնդրի պատճառով չեն հասցրել իրենց երեխային գրանցել :