Array ( [mr_id] => 82294 [mr_node] => 74144 [mr_media] => 74720 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74720 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74720.jpg [media_name] => belnaviny_by_novosti_belarusi_2016_02_13_09_39_34-770x510.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-16 18:52:24 )
Facebook Instagram Youtube
Կառավարությունը ներդնում է բալային համակարգ վարորդների համար
Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը հաստատվել է։

Միաժամանակ 2017 հազար քլիք ու առաջին դասարանցիների առցանց գրանցման ծրագիրը կախվեց: Սա տևեց ընդամենը քսան րոպե, առավոտյան 9-ից, մինչև 9.30-ը: Տեխնիկական ծանրաբեռնվածության պատճառով մեկ աշակերտը զբաղեցրեց նույնիսկ 124 աշակերտի տեղ: Ծնողներ եղան, որ փորձեցին մեկ երեխային գրանցել 30 տարբեր այփիներից: Համակարգը հասկացավ: Խնդիրներն արդեն լուծվել են, ամեն մի չգրանցված երեխայի հարցին նախարարությունը կանդրադառնա առանձին: Հանրակրթական դպրոցներում առաջինների գրանցման նոր համակարգով այս տարվա 13 հազար առաջին դասարանցիների մոտ 80 տոկոսն արդեն գրանցվել է: 

Երկրորդ ծրագիրը, որ ներկայացրեց փոխվարչապետ Ավինյանը, «Աշխատիր Հայաստան» -ն է: Այն պետք է երեք տարբեր ուղղություններով նպաստի գործազրկության կրճատմանը: 2018-ին այն կազմել է 20 տոկոս: 

Կառավարությունն անցավ օրակարգին, հաստատեց գործադիրի միջոցառումների հնգամյա ծրագիրը: Հետո նաև ընդունեց աշխատանքի և սոցիալական հարցվերի նախարարի ներկայացրած որոշումը: Սեզոնային գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ զբաղված, բայց անապահովության սոցիալական նպաստ ստացողներն այսուհետև դրանից չեն զրկվի, միայն այն պատճառով, որ մի քանի ամիս քաղհան են անելու կամ անասուններին արոտավայր են տանելու: 

Կթեթևանա նաև գումարի բռնագանձման գործով քաղաքացիական դատավարության ընթացակարգը: Այս պահին դատարաններում նման 130 հազարից ավելի գործ կա, նոր որոշմամբ, Արդարադատության նախարարը վստահ է, գործը դատարան հիմնականում չի հասնի, եթե խոսքը երկու միլիոնից պակաս գումարի մասին է: 

Քաղաքացիների, բայց միայն օրինազանցների գործն էլ կբարդացնի ոստիկանությունն իր նոր՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսդրական նախաձեռնությամբ: 100 իրավախախտումներից 26-ի համար նախատեսված տուգանքը նվազեցվել էմ, բայց Օրենքի ընդունումից հետո վարորդական վկայական ունեցողները մեկ տարի ժամկետով կունենան 9 միավոր. Ամեն խախտման դեպքում , մեկ կամ նույնիսկ միաժամանակ մի քանի միավոր կպակասի: 

Խիստ պատիժ կլինի նաև նրանց համար, ովքեր չունեն կամ ժամանակավոր զրկվել են վարորդական իրավունքից, բայց շարունակում են վարել: Հենց այստեղ էլ առարկեց Արդարադատության նախարարը: Փոփոխություններում հաշվի առնված չէ, որ իրավունքից չզրկվածի ավտոմեքենան կարող է վարել մեկ այլ անձ, նա մեխանիկորեն դառնում է կասկածյալ: 

Արտակ Զեյնալյանը միակն էր, որ դեմ քվեարկեց օրենքին: Փոխվարչապետն էլ նկատեց՝ օրենքում, կարծես թե, չկա ալգորիթմ, որը կորոշի խախտումների վնասակարության աստիճանը, ըստ որի էլ վարորդը պետք է զրկվի իր իրավունքից: 

Խստացումների պատճառը ոստիկանությունը մեկնաբանում է պատահարների աճով: ՃՏՊ-ները, զոհերն ու վիրավորները շարունակում են ավելանալ նախորդ բոլոր տարիների համեմատ: Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով վիրավորների թիվն արդեն 6000 է և շուտով կանցնի տարեկան ցուցանիշը, մահերի թիվն անցել է 340-ից՝ սա նախորդ տարվա համեմատ: Ու չնայած այս ամենին, փոխոստիկանապետը նկատում է՝ հաճախ վարորդներին չեն զսպում նույնիսկ բարձր տուգանքները: