Array ( [mr_id] => 82252 [mr_node] => 74145 [mr_media] => 74709 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74709 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74709.jpg [media_name] => pompeo-putin-meeting-02-rtr-jc-190514_hpMain_16x9_992.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-16 14:56:43 )
Facebook Instagram Youtube
ՌԴ-ԱՄՆ ամենասուր խնդիրը Հյուսիսային հոսք-2 գազատարն է
Պոմպեոն Լավրովի, հետո էլ Պուտինի հետ քննարկել էր հարաբերությունների պատմական վատթարացումը։

Սա ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի առաջին այցն էր Ռուսաստան: Շատերը սառնություն նկատեցին նրան դիմավորելու մեջ և հիշեցին, որ 4 տարի առաջ նույն օրը ու նույն վայրում Լավրովն ընդունել էր պետքարտուղար Ջոն Քերիին, ընդ որում՝ Սպիտակ Պոբեդայով շրջայց էր կազմակերպել նրա համար: 

Պոմպեոն Լավրովի, հետո էլ Պուտինի հետ քննարկել էր հարաբերությունների պատմական վատթարացումը, վատագույն իրավիճակը Սառը պատերազմից հետո: 2 օր անց, դատելով զարգացումներից, պարզ է դառնում, ամենաանհաշտ հարցերից մեկը Հյուսիսային հոսք 2 գազատարն է: 

Ծրագիրը ենթադրում է Բալթիկ ծովի տակ կառուցել 2-րդ խողովակը և ավելի շատ գազ մատակարարել Գերմանիա՝ շրջանցելով Ուկրաինան: Սա պառակտել է Եվրոպան: 

Խնդրի առանցքում Ուկրաինան է: Ռուսաստանն առաջարկում է շրջանցող, անխափան գազ, ինչը նվազեցնելու է Ուկրաինայի նշանակությունը Եվրոպայի համար: Մոսկվան, սակայն, պնդում է՝ խնդիրը բացառապես կոմերցիոն է, ուկրաինական տարանցման ուղիները անխափան չեն և գազային մատակարարումների անվտանգության մեջ քաղաքական ենթատեքստ չկա: