Array ( [mr_id] => 82243 [mr_node] => 74146 [mr_media] => 74711 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74711 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74711.jpg [media_name] => Zelenskiy-768x432.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-16 15:00:16 )
Facebook Instagram Youtube
Վլադիմիր Զելենսկին պաշտոնը կստանձնի մայիսի 20-ին
Ռադան կարող էր ևս 8 օր հետաձգել և երդմնակալությունը նշանակել մայիսի 28-ին:

Նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնը կստանձնի մայիսի 20-ին: Որոշումը կայացրել է Գերագույն Ռադան: Ռադան կարող էր ևս 8 օր հետաձգել և երդմնակալությունը նշանակել մայիսի 28-ին: Այդ դեպքում Զելենսկին չէր կարողանան ցրել Գերագույն Ռադան, քանի որ սահմանադրությամբ նախագահը չի կարող դա անել, եթե Ռադային մնացել է աշխատել 6 ամսից քիչ ժամանակ: Հիմա հոկտեմբերի 27-ին նախանշված ընտրությունները կարող են անցկացվել ավելի վաղ, եթե Զելենսկին որոշի մեկ շաբաթվա ընթացքում ցրել խորհրդարանը: