Array ( [mr_id] => 82287 [mr_node] => 74147 [mr_media] => 74712 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74712 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74712.jpg [media_name] => sYET97oOIKxDxcXYwzOj.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-16 16:09:03 )
Facebook Instagram Youtube
Ակցիայի մասնակիցները պահանջել են քրեականացնել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմուքը
Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով՝ կենդանիներին ոչնչացնողը, խեղողը կամ խոշտանգողը տուգանվում է 30.000-ից 50.000 դրամ, պաշտոնյան՝ 80-ից 100 հազար:

Ուղիղ կեսօրին Ազատության հրապարակում պետք է տեղի ունենար կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի դեմ ակցիա: Լուսաբանելու համար այստեղ են լրագրողները, բայց ակցիայի մասնակիցներն ուշանում են: Արևի ճառագայթներից պաշտպանվելու համար լրագրողների մի մասն օպերայի պատերի տակ է սպասում, մի քանիսն էլ ազատ նստարան են գտել ու նստել: Անցնում է ևս 10 րոպե, տեսադաշտում պաստառ չկա: Օպերատորները որոշում են պարապ չմնալ ու նկարահանել անցորդներին: Քիչ անց Ազատության հրապարակ է գալիս պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա ֆեյսբուքյան էջում հաճախ կարելի է կարդալ Կենդանիներին պաշտպանելու, խնամելու և սիրելու կոչերով գրառումներ: Պատգամավորին հետաքրքրեց, թե որտե՞ղ են ակցիայի մասնակիցները: Իրեն հատուկ են հրավիրել: Նրան մոտեցավ մի աղջիկ, որը պարզվեց՝ ակցիայի կազմակերպիչներից է: 

Ակցիայի մասնակիցները կոչ են անում պատժել այն մարդկանց, ովքեր կենդանիներին սպանում կամ վնասում են: Առաջարկում են քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, նշանակել խոշոր տուգանքներ, սպառնալ ազատազրկությամբ: Այդ ընթացքում, տեսնելով հավաքված լրագրողներին, իրանցի զբոսաշրջիկները փորձում են հաջող լուսանկար ստանալ լրագրողների ֆոնին: 

Ակցիայի մասնակիցները կենդանիներ պահում են, սակայն այսօր առանց նրանց են եկել՝ շոգ է, հնարավոր չէ դիմանալ: Նրանցից մեկը պատմում է, որ տեսել է, թե ինչպես են կեսգիշերին սպանում փողոցի շներին: Չի կարողացել միջամտել՝ ուշ ժամ էր, վատ տեսանելիությամբ: Միայն ձայներ է լսել: Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հոդված կա Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում: Կենդանիներին ոչնչացնողը, խեղողը կամ խոշտանգողը տուգանվում է 30.000-ից 50.000 դրամ, պաշտոնյան՝ 80-ից 100 հազար: