Array ( [mr_id] => 82268 [mr_node] => 74148 [mr_media] => 74713 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74713 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74713.jpg [media_name] => 38622_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-16 16:37:16 )
Facebook Instagram Youtube
Արմեն Սարգսյան. Ամեն ինչ սկսվում է տեսլականից
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

Նուրսուլթանում ընթացող տնտեսական ֆորումից առաջ նախագահ Արմեն Սարգսյանին ընդունել է Ղազախստանի նոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Արմեն Սարգսյանի խոսքով` հայ-ղազախական կապերը պատմական խորը արմատներ ունեն, և բարեկամության վառ օրինակ են:

Տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին Արմեն Սարգսյանը խոսել է տեսլական ունենալու կարևորության մասին: Նախագահն օրինակ է բերել հենց Ղազախստանի մայրաքաղաքը, որն 90-ականներին փոքր բնակավայր էր, իսկ այսօր՝ Եվրասիայի սիրտը:

Նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով՝ 21-րդ դարում լոկոմոտիվ են դառնում ոչ թե բնական պաշարներով զբաղվող ընկերությունները, այլ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատողները, որոնք կենտրոնացած են արհեստական բանականության վրա: