Array ( [mr_id] => 82270 [mr_node] => 74149 [mr_media] => 74714 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74714 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74714.jpg [media_name] => mailservice-2-16.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-16 16:47:03 )
Facebook Instagram Youtube
Լեհաստանի դեսպանը հույս է հայտնել, որ առևտրատնտեսական կապերը Հայաստանի հետ ակտիվանան
Նշվել է Արևելյան գործընկերության 10-ամյակը և Լեհաստանի՝ ԵՄ անդամակցության 15-ամյակը։

Երևանում Լեհաստանի դեսպանի նստավայրում տոնական ընդունելությունը երկու կարևոր առիթով է: Վարշավան այս տարի նշում է Եվրամիությանը միանալու 15-ամյակը: Եվրամիության արևելյան գործընկերների ուղղությամբ գլխավոր նախաձեռնությունը սկսվել է տասը տարի առաջ: Տասնամյակի առիթով Բրյուսելյան գագաթնաժողովում Լեհաստանի արտգործնախարարն ընդգծել էր՝ արևելյան վեց գործընկերների հետ Եվրամիությունը պետք է ավելի սերտացնի գործակցությունը՝ հստակ քայլերով: Դեսպան Չեպլակն ընդգծում է՝ հայկական ուղղությամբ Լեհաստանն այդ հստակ քայլերն անում է:

Դավոսի տնտեսական ֆորումում Հայաստանի և Լեհաստանի վարչապետները հանդիպեցին, կարևորեցին նախ բազմակողմ գործակցության զարգացումը, ապա ընդգծեցին՝ պետք է ինտենսիվ դառնան առևտրատնտեսական կապերը: Երևանում աշխատող լեհ դիվանագետ հարաբերություններում տնտեսական գործոնը կարևորում է սեփական օրինակով:

Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը 70 մլն դոլարից էլ քիչ է: Տարվա երկրորդ կեսին սպասվում է հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստ: Այս հանձնաժողովն է պատասխանատու տնտեսական գործակցության համար: Սպասվում են նոր որոշումներ և նախաձեռնություններ: