Array ( [mr_id] => 82296 [mr_node] => 74151 [mr_media] => 74715 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74715 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74715.jpg [media_name] => IMG_8942.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-16 17:04:09 )
Facebook Instagram Youtube
Դասադուլ Արմավիրում․ 5-րդ հիմնական դպրոցում գոհ չեն տնօրենի մրցույթի արդյունքից
Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Մաշա Իվանյանը մրցույթի միակ մասնակիցն էր: Նրա ծրագրին խորհրդի 5 անդամ դեմ է քվեարկել: Դպրոցի տնօրենի հաջորդ մրցույթը կկայանա հուլիսին։

Արմավիրի 5-րդ հիմնական դպրոցում դասադուլ էր: Աշակերտներն ու ծնողները ուսուցիչների հետ հավաքվել էին մարզպետարանի դիմաց ու պահանջու մ էին հանդիպում մարզպետի հետ: Նրանց չի գոհացրել դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքը:

Խորհրդի կազմում ընդգրկված է 2 ծնող և 2 ուսուցիչ, մարզպետարանի երկու ներկայացուցիչ , կրթության գիտության նախարարությունից և Արմավիրի քաղաքապետարանից մեկական ներակայացուցիչներ: Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Մաշա Իվանյանը մրցույթի միակ մասնակիցն էր: Թեկնածուի ծրագրին խորհրդի 5 անդամ դեմ է քվեարկել: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպեց ուսուցիչների և ծնողների հետ , քննարկումը չստացվեց: 

Կրքերը թեժացան, ցուցարարները պնդում էին , որ չեն հանդարտվի քանի Իվանյանը չի վերընտրվել: Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մաշա Իվանյանը դպրոցում չէր, զանգերին չպատասխանեց: Տնօրենի հաջորդ մրցույթը կկայանա հուլիսին: