Array ( [mr_id] => 82295 [mr_node] => 74152 [mr_media] => 74716 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74716 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74716.jpg [media_name] => 10.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-16 17:33:42 )
Facebook Instagram Youtube
ԵՊՀ 100-ամյակը նշվել է Մայր բուհի առաջին շենքում՝ Ալեքսանդրապոլի առևտրային դպրոցում
Ավելի քան 130 հազար շրջանավարտ, որոնցից շատերը դարձել են ականավոր գիտնականներ, մշակութային, հասարակական ու քաղաքական գործիչներ:

1919 թ-ի մայիսի 16-ին Հայաստանի 1-ին Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց, բայց մայրաքաղաքում համապատասխան շենք չգտնվեց: Որոնումները հասան Ալեքսանդրապոլ: Եվ ընտրությունը կանգ առավ առևտրային դպրոցի շենքի վրա: 1920 թվականի հունվարի 31-ին հենց այստեղ հանդիսավոր արարողությամբ բացվեց նոր Հայաստանի 1-ին համալսարանը: Մեկ դար անց Մայր Բուհն այստեղ էլ տոնում է իր հարյուրամյակը:

Պատմական հիշողություն կրող ու ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ: Ոչ միայն կրթական դարբնոց, այլև Արցախյան շարժման և Երրորդ Հանրապետության կայացման գործում մեծ դերակատար՝ այսպես են ԵՊՀ-ն բնութագրում նրա ներկայացուցիչները:

Ավելի քան 130 հազար շրջանավարտ, որոնցից շատերը դարձել են ականավոր գիտնականներ, մշակութային, հասարակական ու քաղաքական գործիչներ: Ըստ տարբեր վարկանիշային համակարգերի, այն Հայաստանի առաջատար բուհն է, որն առաջարկում է 53 կրթական ծրագիր բակալավրիատում և ավելի քան 100-ը ՝ մագիստրատուրայում: