Array ( [mr_id] => 82298 [mr_node] => 74153 [mr_media] => 74719 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74719 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74719.jpg [media_name] => 60337295_10219102060325785_1070965690283851776_n.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-16 18:46:32 )
Facebook Instagram Youtube
Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հարցով դատարան են ներկայացել Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը
Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը հաստատել են երաշխավորությունը։ Ռոբերտ Քոչարյանի առաջակով դատական նիստը շարունակվել է դռնփակ։

Քոչարյանի խափանման միջոցը փոխել-չփոխելու դատ, 4-րդ օր: 4 օրը նույն խնդիրն է` դատարանում չի լուծվում ձայնի խնդիրը: Հստակ լսվում էր միայն դատավորի խոսքը, այսօր դա էլ չկա: Խնդիրը չկարգավորվեց, լրագրողները բոյկոտեցին ու դուրս եկան դահլիճից: Ստիպված էին հայտարարել ընդմիջում։ Ի վերջո որոշվեց լրագրողներին ներս թողնել։ Դիրքորոշում ներկայացնելու հերթը Պաշտպանական խմբի անդամ Արամ Օբելյանինն է: Փաստաբանը խոսեց այն մասին, որ Քոչարյանի մեղադրյալի կարգավիճակը հստակ հիմնավորված չէ, հետևաբար առնվազն այս փուլում կալանք չպետք է կիրառվի:

Պաշտպանական կողմն առաջարկեց տեխնիկական հնարավորություն ստեղծել, որպեսզի ներկայացնեն տեսանյութ` ԶՈՒ ներգրավված լինել չլինելու մասին: Միջնորդությունը մերժվեց։ Փաստաբանների խոսքի ընթացքում մի դատախազը տեղից արձագանքեց` հիանում ենք: Արամ Օրբելյանը սա որպես վիրավիրանք ընկալեց՝ պահանջելով ներողություն խնդրել կամ սանկցիա կիրառել:

Վերադառնալով տեսանյութերի թեմային՝ Քոչարյանը հայտարարեց` գործին կցված չեն կարևոր նյութեր: Ռոբերտ Քոչարյանը պատմեց, թե ինչ է տեղի ունցել 2008-ի փետրվարի 23-ից մինչև մարտի մեկը, նշեց Բարձրագույն սպայակազմի հետ հանդիպման մասին ու այն, թե ինչ է ասել մյուս կողմ անցած երկրապահներին: Մեղադրանքի դրվագներից մեկը մեջբերելով՝ Քոչարյանը դիմեց մեղադրողներին: Գրված է` հազարավոր պայմանագրային զինծառայողների գումարտակ էր Արցախից այստեղ տեղափոխել:

Հետո մեղադրողներին միացավ Գլխավոր դատախազը: Այդ ժամանակ Քոչարյանը անցել էր մեղադրանքի մյուս դրվագին` ամեն ինչ արել է` իշխանությունը Սերժ Սարգսյանին հանձնելու համար: 

Ինչպես հայտարարվել էր, դատարան եկան Արցախի 2 նախագահները: Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ներկայացան ու պնդեցին իրենց երաշխավորությունը: Նախագահների միջնորդությունը դատարանը կքննի խորհրդակցական սենյակում` որոշում կայացնելիս: Ռոբերտ Քոչարյանը շարունակեց ընդհատված կետից, բայց նրա խոսքն ընդհատեց Գլխավոր դատախազը, ինչը մեղադրող ու պաշտպանական կողմերի ընդհարման պատճառ դարձավ: 

Քոչարյանը անդրադարձավ նաև դատախազների պնդմանը, թե եթե փոխվի խափանման միջոցը, մեղադրյալը կթաքնվի: Երկրորդ նախագահը նշեց, որ իր համար ամենավիրավորականը այդ պնդումն է: Նիստի մյուս մասը շարունկավեց դռնփակ` Քոչարյանի առաջակով: Գործի դրվագներից մեկը, որը վերաբերում է ԶՈՒ-ին, ըստ Քոչարյանի՝ պետական գաղտնիք է պարունակում: