Array ( [mr_id] => 82310 [mr_node] => 74166 [mr_media] => 74730 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74730 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74730.jpg [media_name] => img_20190517_095311.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-17 13:33:09 )
Facebook Instagram Youtube
ՌԴ օրենսդիրներն այցելել են Հաղթանակ զբոսայգի և Գյումրիի ռազմաբազա
Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնային խորհրդի պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Հաղթանակ զբոսայգու անմար կրակի մոտ: Դաշնային խորհրդի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Արենին տեղեկացրեց, որ պատվիրակությունն այցելել է նաև Գյումրիի ռուսական ռազմաբազա:

Ռուսաստանի Դաշնային խորհրդի պատգամավորները ծաղիկներ են դրել Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանի և Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ։

Ռուսաստանի Դաշնային խորհրդի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինը նշեց, որ այս օրերին ՀՀ և ՌԴ խորհրդարանների պատգամավորները քննարկել են ռազմաքաղաքական ոլորտի մի շարք հարցեր: Ըստ Արենինի՝ ամեն ինչ արվել է համագործակցության որոշ արգելքներ հաղթահարելու համար։ 

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ կարևորել է նման հանդիպումներ՝ նշելով, որ սրանք միտված են երկրների անվտանգության բաղադրիչի ավելացմանը։