Array ( [mr_id] => 82384 [mr_node] => 74167 [mr_media] => 74733 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74733 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74733.jpg [media_name] => 185-0__2017-09-20-20-52-42.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-17 13:48:31 )
Facebook Instagram Youtube
Հայաստանի բժիշկները Ստեփանակերտում իրականացրել են վիրահատություններ և խորհրդատվություններ
Արցախ այցելած բժիշկների խումբը հիվանդներին ընդունել է երկու օր: Վստահեցնում են՝ հաջորդ այցը չի ուշանա:

Սրտաբան, վնասվածքաբան, նյարդաբան, ռևմատոլոգ, անոթաբան: Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնի դեսանտի կազմն է: Արցախում են՝ Ստեփանակերտի Հանրապետական բուժկենտրոնում Բաց դռների օրվան մասնակցելու համար: Միհրան Մարտիրոսյանը երկրորդ անգամ է Արցախում: 2 օրում կատարել է 4 բարդ վիրահատություն՝ էնդոպրոթեզավորում: Ընդունել է նաև Երևանում բուժման կուրս անցած կամ մասնագիտական խորհրդատվության կարիք ունեցող հիվանդներին:

Այցելուների պակաս չունի նաև ալերգոլոգ Սաթենիկ Բախչինյանը: Դարի հիվանդությունն ակտիվանում է հատկապես գարնանը: Բժիշկը վստահեցնում է՝ հետևողական բուժման դեպքում ալերգիաները սարսափելի չեն:

Խորհրդատվություններից բացի, Հայաստանից ժամանած բժիշկները համատեղ վիրահատություններ են իրականացնում Արցախի մասնագետների հետ:

Երևանի և Ստեփանակերտի բժշկական կենտրոնների միջև գործակցությունը տարիների պատմություն ունի: Հերթական այցն իրականացվել է պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հովանավորությամբ և առաջարկով: Կարգախոսն անփոփոխ է՝ արցախցին պետք է կարողոնա բուժում ստանալ Արցախում:

Արցախ այցելած բժիշկների խումբը հիվանդներին ընդունել է երկու օր: Վստահեցնում են՝ հաջորդ այցը չի ուշանա: