Array ( [mr_id] => 82321 [mr_node] => 74170 [mr_media] => 74735 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74735 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74735.jpg [media_name] => 1b1a18bc7a51e70aff6deecf6204b7c0.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-17 14:14:07 )
Facebook Instagram Youtube
Տղամարդը դանակով հարվածել է նախկին կնոջը
Բժիշկները պայքարում են կնոջ կյանքի համար: Տղամարդը ձերբակալված է:

Առավոտյան Արարատի բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում մի կին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով և ներքին արյունահոսությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի 2-րդ շենքի բնակիչ՝ 38-ամյա Կարինե Հակոբյանն է:

Արարատում նախկին ամուսինը դանակը խրել է նախկին կնոջ սիրտը: Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված Կարինե Հակոբյանը ի վիճակի չի եղել իրավապահներին բացատրություն տալ: Այդուհանդերձ, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կասկածյալին. Շիրակի բնակիչ, 42-ամյա Գևորգ Ղևոնդյանն այժմ ձերբակալված է: Հայտնի են միջադեպի որոշ մանրամասներ. մամուլի տվյալով, նախկին ամուսինները միջադեպից առաջ նախաճաշել են, հետո՝ վիճել: Իրավապահները հայտնաբերել են խոհանոցային դանակը, որով կատարվել է հանցանքը: Կինը՝ արնաշաղախ վիճակում, հասել է հարևանների տուն ու օգնություն խնդրել: Նրան նախ տեղափոխել են Արարատի հիվանդանոց, այնուհետև՝ Երևանի բժշկական կենտրոն: Նախկին ամուսինները 4 երեխայի ծնող են, որոնք ապրում են հոր հետ Գյումրիում: Հարուցվել է քրեական գործ։