Array ( [mr_id] => 82334 [mr_node] => 74173 [mr_media] => 74738 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74738 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74738.jpg [media_name] => orosh-varordner-sksel-en-xaxtu-n125831-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-17 15:20:52 )
Facebook Instagram Youtube
Վարորդների տուգանքների նոր համակարգը կնպաստի երթևեկության անվտանգությանը
Ըստ վիճակագրության՝ անցյալ տարի վթարների հետևանքով մահացել է 343 մարդ, այս տարվա 5 ամսվա տվյալով՝ զոհերը 105-ն են:

Կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական նախաձեռնությունը վարորդների համար նոր, բալային համակարգ է նախատեսում: Ճանապարհային Ոստիկանության նախկին պաշտոնյայի խոսքով` տուգանային միավորներ կիրառվելու հետ մեկտեղ էականորեն նվազել է տուգանքների չափը: 500 000-ի փոխարեն առավելագույն տուգանքը կլինի 29 000 դրամ:

Արմեն Խաչատրյանին մտահոգում է Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը: Ըստ վիճակագրության՝ անցյալ տարի վթարների հետևանքով մահացել է 343 մարդ, այս տարվա 5 ամսվա տվյալով՝ զոհերը 105-ն են: Բալային համակարգի ներդրումը կարող է բարելավել անվտանգության ցուցանիշը, բայց անհրաժեշտ են այլ միջոցառումներ ևս: 

Փոփոխություններ են սպասվում նաև քրեական օրենսգրքում: Վարորդական իրավունքից զրկված կամ իրավունքը կասեցված վարորդը մեքենա վարելու դեպքում կենթարկվի քրեական պատասխանատվության: