Array ( [mr_id] => 82329 [mr_node] => 74174 [mr_media] => 64317 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64317 [media_album] => 10 [media_path] => media/2017/01/64317.jpg [media_name] => nairi karavarutyan nist copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-26 15:59:26 )
Facebook Instagram Youtube
Փոփոխություններ՝ դիվանագիտության ծառայության օրենք, առաջարկը կառավարությանն է
Գործուղված դիվանագետները պետք է պահպանեն իրենց դիվանագիտական ստաժը։

Կառավարությունն առաջարկում է դիվանագիտության ծառայության օրենքը փոփոխել, որպեսզի Ազգային ժողով և նախագահի աշխատակազմ գործուղված դիվանագետները պահպանեն իրենց դիվանագիտական ստաժը: 

Այսօր 20-ից ավելի դիվանագետներ աշխատում են նախագահի աշխատակազմում, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և վարչապետի աշխատակազմում: Նրանք զբաղվում են միջազգային պայմանագրերով ու արտաքին հարաբերություններին վերաբերող խնդիրներով: Այդ դիվանագետներին Արտգործնախարարությունը գործուղում է գերատեսչություններ, սակայն նրանց դիվանագիտական ստաժը չի ավելանում:

Պատգամավորների հետ հարց ու պատասխանի ընթացքում փոխարտգործնախարարը խորհրդարանին առաջարկեց նախաձեռնել ծառայողական անձնագրեր ստեղծելու օրինագիծ, որը դիվանագիտական անձնագիր չունեցող պաշտոնյաներին հնարավորություն կտա ավելի հեշտ տեղաշարժվել արտասահմանում: