Array ( [mr_id] => 82357 [mr_node] => 74176 [mr_media] => 74741 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74741 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74741.jpg [media_name] => Shaqe Knoj spanutyun copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-17 15:49:43 )
Facebook Instagram Youtube
Հայտնի են միջադեպի մանրամասները․ Կինը՝ արնաշաղախ վիճակում, հասել է հարևանների տուն ու օգնություն խնդրել
Նախկին ամուսինը խոհանոցային դանակը խրել է նախկին կնոջ սիրտը։

Արարատում նախկին ամուսինը դանակը խրել է նախկին կնոջ սիրտը: Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված Կարինե Հակոբյանը ի վիճակի չի եղել իրավապահներին բացատրություն տալ: Այդուհանդերձ, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կասկածյալին. Շիրակի բնակիչ Գևորգ Ղևոնդյանն այժմ ձերբակալված է: Հայտնի են միջադեպի որոշ մանրամասներ. մամուլի տվյալով, նախկին ամուսինները միջադեպից առաջ նախաճաշել են, հետո՝ վիճել: Իրավապահները հայտանաբերել են խոհանոցային դանակը, որով կատարվել է հանցանքը: Կինը՝ արնաշաղախ վիճակում, հասել է հարևանների տուն ու օգնություն խնդրել: Նրան նախ տեղափոխել են Արարատի հիվանդանոց, այնուհետև՝ Երևանի բժշկական կենտրոն: Նախկին ամուսինները 4 երեխայի ծնող են։ Երեխաները ապրում են հոր հետ Գյումրիում: