Array ( [mr_id] => 82360 [mr_node] => 74177 [mr_media] => 74743 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74743 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74743.jpg [media_name] => Avetis Meschyan boxoqner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-17 16:37:00 )
Facebook Instagram Youtube
Ի՞նչ է խոստացել Մեշչյանն իր խոսքով՝ «ոսկու վրա նստած» քաղաքացիներին
Կոնդեցիները բողոքել են տների ժամանակին արված վիճելի չափագրումներից։ Արթուր Մեսչյանը կոնդեցիներին խոստացել է հատուկ հանձնաժողով ստեղծել։

Քաղաքապետարանի դիմաց Երևանի ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի բնակիչներն են: Մուտքի դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում, նախորդ ակցիայից հետո ոչ մի արձագանք չեն ստացել, պահանջները նույնն են:

Կոնդեցիները պահանջում էին հանդիպում քաղաքապետի հետ, սակայն բողոքին արձագանքեց Երևանի գլխավոր ճարտարապետը: Պայմանավորվեցին հանդիպել ժամը 2-ին և քննարկել խնդիրը, սակայն Արթուր Մեսչյանը որոշեց չսպասել և 1 ժամ շուտ բնակիչներին ներս հրավիրեց:

Կլոր սեղանի շուրջ բնակիչները ներկայացնում են իրենց դժգոհությունները: Հիմնական բողոքը կադաստրային վիճելի չափագրություններն են: Բնակիչների համոզմամբ նրանց տները մասնակի են չափագրել, ինչի պատճառով էլ գնորդները քիչ գումար են առաջարկում:

Կոնդեցիները պատրաստ են լսել քաղաքապետարանի առաջարկները, որոնք կապված են թաղամասի մասնակի կամ ամբողջական փոփոխության հետ, սակայն պնդում են, որ նախ պետք է փոխվեն չափագրումները:

Արթուր Մեսչյանը Բնակիչներին խոստացավ, որ հատուկ հանձնաժողով կստեղծվի, որտեղ կլինեն պատմաբաններ, որոնք ծանոթ են Երևանի հին թաղամասի մշակութային շերտերին: