Array ( [mr_id] => 82350 [mr_node] => 74178 [mr_media] => 74744 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74744 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74744.jpg [media_name] => 50327214_789806778021882_7825657110275817472_n.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-17 17:07:26 )
Facebook Instagram Youtube
Ռուբեն Ռուբինյան. Չեմ կարծում, որ որևիցե բան կարող է վնասել Արցախի և Հայաստանի եղբայրությանը
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը անդրադարձել է Արցախի 2 նախագահների ակտի մասին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի համար Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի՝ դատարան ներկայանալը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի ու Արցախի հարաբերությունների վրա:

Ռուբինյան անդրադարձավ Արցախի պաշտոնյաների հայտարարություններին, որոնք ուղղված էին Նիկոլ Փաշինյանին: Նա դրանք անտրամաբանական կոչեց և ասաց, որ ցավում է այդ պաշտոնյաների համար:

Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրին և հայտնեց, որ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել:

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները մայիսի 22-ին կայանալիք խորհրդի նիստին պետք է որոշեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո Բելառուսը այդ պաշտոնում փորձում է ներկայացնել իր թեկնածուին, սակայն հայկական կողմը դեմ է՝ պնդելով, որ քարտուղարի պաշտոնն այս շրջանում Հայաստանինն է: