Array ( [mr_id] => 82361 [mr_node] => 74179 [mr_media] => 74746 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74746 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74746.jpg [media_name] => Shaqe Qocharyani Dat copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-17 17:10:55 )
Facebook Instagram Youtube
Քոչարյանի կալանքի հարցով փաստաբաններն ակնկալում են օբյեկտիվ որոշում
Մեղադրանքին անդրադարձել էր նաև գլխավոր դատախազը՝ այն որակելով ոչ շարքային մեղադրանք:

Երկրորդ նախագահի խափանման միջոցի չորսօրյա քննությունն ամփոփում են փաստաբանները: Պաշտպանական կողմը դժգոհ է կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու մեղադրական կողմի փաստարկներից: Ըստ փաստաբանների` դրանք թույլ են:

Նախորդ օրը գլխավոր դատախազը, այսօր էլ պաշտպանական կողմն անդրադարձան նաև 113 միլիոնին, որն, ըստ մեղադրող կողմի, մասնավոր անձանցից ստացված գումարներ են ու փոխանցվել են զինվորներին:

Փաստաբանները բերել են նաև այն տեսանյութերը, որոնք վերջին նիստի ժամանակ դատավորը մերժեց հրապարակել դատարանում: Ըստ պաշտպանական կողմի՝ պնդումները, թե խաղաղ ցույցեր են եղել, ոչ միշտ են համապատասխանում մարտի մեկի դեպքերին:

Ըստ պաշտպանական կողմի՝ Քոչարյանի նկատմամբ չկա հստակ ձևակերպված մեղադրանք:

Մեղադրանքին անդրադարձել էր նաև գլխավոր դատախազը՝ այն որակելով ոչ շարքային մեղադրանք:

Փաստաբանները վերջին նիստը, որին ներկա գտնվեցին Արցախի ներկա ու նախկին նախագահները, համարում են բացառիկ ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային դատական պրակտիկայում: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կանխատեսում չեն անում, բայց հույս ունեն, որ դատարանը կլինի օբյեկտիվ ու Ռոբերտ Քոչարյանի կալանքը, որպես խափանման միջոց կվերանայվի: