Array ( [mr_id] => 82359 [mr_node] => 74180 [mr_media] => 74747 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74747 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74747.jpeg [media_name] => 1553143978-9982.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-17 17:13:57 )
Facebook Instagram Youtube
Արմավիրի 5-րդ դպրոցում դասադուլը շարունակվում է. Ծնողները պահանջում են Մաշա Իվանյանի պաշտոնակատարությունը
ԿԳՆ-ն 5-րդ դպրոցում ուսումնասիրում է դասապրոցեսի խաթարման պատճառները:

2 օր է, ինչ Արմավիրի 5-րդ դպրոցում դասադուլ է: Ծնողները մարզպետից գրավոր պահանջում են, որ մայիսի 15 –ին կայացած և 5 դեմ ու 3 կողմ ձայներով չընտրված թեկնածուն նշանակվի ժամանակավոր պաշտոնակատար: 

Արմավիրի մարզպետը պնդում է՝ Իվանյանին պաշտոնակատար նշանակելու հարցը օրակարգ չի մտնի: Առաջարկում է պաշտոնակատար նշանակել դպրոցի 5 փոխտնօրեններից մեկին: 

Դպրոցի 15 տարվա տնօրեն Մաշա Իվանյանը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները: Պնդում է, որ պետական միջոցները չի վատնել: ԿԳՆ տեսչական մարմինը 5-րդ դպրոցում ուսումնասիրում է դասապրոցեսի խաթարման պատճառները: 

Արմավիրի մարզում դպրոցի տնօրենների մրցույթները բողոքի ակցիայով շարունակելու և աշակերտներին դասերից զրկելու դեպքերն ավելացել են: Վերջին 6 ամսվա ընթացքում սա 5-րդ դեպքն է: 

5-րդ դպրոցի տնօրենի հաջորդ մրցույթը կկայանա հուլիսին: Մինչև այդ Արմավիրի մարզպետը կնշանակի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: