Array ( [mr_id] => 82352 [mr_node] => 74181 [mr_media] => 70187 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70187 [media_album] => 9 [media_path] => media/2018/05/70187.jpg [media_name] => nikol-pashinyan-6-768x512.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-09 13:51:15 )
Facebook Instagram Youtube
Ի՞նչ ակնկալիքներ ունի Նիկոլ Փաշինյանը գազի սակագնի շուրջ բանակցություններից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանում գտնվող ռուսական մեդիայի ներկայացուցիչների հետ ու նախանշել է «Գազպրոմ»-ի հետ բանակցության ավարտի մոտավոր ժամկետը.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների հետ: մասնակցել են Իտառտաս, ՌԻԱ Նովոստի, Ինտերֆակս, Lenta.ru լրատվական գործակալությունների, Էխո Մոսկվի, Կոմսոմոլսկայա պրավդա ռադիոկայանների, Կոմերսանտ, Իզվեստիյա, Մոսկովսկի Կոմսոմոլեց, Նեզավիսիսմայա Գազետա թերթերի և Russia Today հեռուստաընկերության լրագրողները: վարչապետը կարևորել է նրանց այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի Ռուսաստանում առավել հանգամանալից և բազմակողմանի ներկայացնել մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններն ու փոփոխությունները: Վարչապետը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերի, որոնք վերաբերվել են ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը :
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ռուսական կողմի հետ գազի թեմայով բանակցությունները դրական արդյունք կտան:

«Վստահ եմ, որ դա իրական է: Ռուս գործընկերները չեն հերքում գնի նվազման հնարավորությունը, նրանք պատրաստ են քննարկել այդ հարցը», - այսօր ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը:

Նա նշել է՝ գազի գնի հարցը «Գազպրոմի» հետ պետք է լուծվի մինչև տարեվերջ: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ էներգակիրների գների խտրականության բացակայությունը Եվրասիական միության արդյունավետ գործունեության բանալին է: