Array ( [mr_id] => 82363 [mr_node] => 74182 [mr_media] => 73326 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73326 [media_album] => 10 [media_path] => media/2019/02/73326.jpg [media_name] => 12481_lxh_AGN_M.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-07 12:28:44 )
Facebook Instagram Youtube
Արցախի ԱԳՆ-ի անհերքելի փաստերն ընդդեմ Ադրբեջանի ժխտողականության
Ըստ Արցախի ԱԳՆ-ի՝ Ղարաբաղան կարգավորման եռակողմ փաստաթղթերը մնում են կարգավորման գործում միակ ձեռքբերումը:

1993 թվականով թվագրված փաստաթղթի տակ ստորագրել են երկու հոգի՝ Արցախի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները՝ պայմանավորվելով կարճաժամկետ հրադադարի մասին: Մեկ այլ փաստաթղթի տակ Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Հեյդար Ալիևի ստորագրությունն է: Նա Ադրբեջանի ներկայացուցչին լիազորում է ՝ բանակցել բառացիորեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ հանդիպում կազմակերպելու համար: Եվ նման փաստաթղթերը քիչ չեն:

Հենց այդ տրամաբանությամբ էլ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչները 1994-ի մայիսին ստորագրել են հրադադարի հաստատման փաստաթղթերը: Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Մասիս Մայիլյանը հիշեցրել է՝ 1994-ից հետո ընդունված փաստաթղթերում էլ եռակողմ ձևաչափը պահպանվել է:

Երկու տասնամյակ ժխտողական քաղաքականություն վարելուց հետո Բաքուն չի կարողանա սեփական հանրությանը բացատրել, թե ինչպես է վերադառնում Ստեփանակերտի հետ երկխոսությանը: Արցախի արտգործնախարարը խոստանում է՝ պարբերաբար կհրապարակեն եռակողմ և երկկողմ փաստաթղթերը՝ դրանով նաև Բաքվին օգնելով անել անխուսափելի քայլը՝ Արցախի հետ երկխոսությունը:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարը հաստատվել է 25 տարի առաջ: 25 տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերը առայժմ մնում են հակամարտության կարգավորման գործընթացում միակ ձեռքբերումը: