Array ( [mr_id] => 82355 [mr_node] => 74183 [mr_media] => 74748 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74748 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74748.jpg [media_name] => 3987860B-92A4-4FA3-AEE4-BDEFDFCB4DB0_cx41_cy3_cw59_w1023_r1_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-17 17:49:48 )
Facebook Instagram Youtube
Բավարարվել է Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Էթիկայի հանձնաժողովի
Վաչագան Ղազարյանը դիմել էր դատարան՝ պնդելով, որ էթիկայի հանձնաժողովը 2018թ.-ի ապրիլի 9-ից հետո իրավունք չուներ Վաչագան Ղազարյանի հայտարարագրերը հրապարակել:

Վարչական դատարանը բավարարել է 3-րդ նախագահի թիկնազորի նախկին պետ Վարչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի։ Դատարանը պարտավորեցրել է հանձնաժողովին ոչնչացնել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը։ 

Վաչագան Ղազարյանը դիմել էր դատարան՝ պնդելով, որ էթիկայի հանձնաժողովը 2018թ.-ի ապրիլի 9-ից հետո իրավունք չուներ Վաչագան Ղազարյանի հայտարարագրերը հրապարակել, քանի որ Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, ՊՊԾ գնդի պետի տեղակալը դադարել է պաշտոնատար անձ լինելուց։