Array ( [mr_id] => 82372 [mr_node] => 74184 [mr_media] => 74641 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74641 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74641.jpg [media_name] => NIHAD.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-13 11:46:36 )
Facebook Instagram Youtube
Սկանդալային կրոնափոխություն. Ինչու է 13-ամյա երեխայի շուրջ հեռուստատեսային շոուն աբսուրդ համարվում
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդն անդրադարձել է անձափահաս երեխայի իսլամ ընդունելու կարգին:

13 տարեկան երեխան չափահաս չէ և չի կարող կրոնափոխ լինելու որոշում կայացնել: Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդն առաջինը նշում է ամենատրամաբանական փաստը: Հետո անդրադառնում ամենաքննարկվող հարցին: Մայրը համաձայնություն տվել է, թե ոչ: Նույնիսկ եթե համաձայնություն եղել է, երեխան չի կարող իսլամ ընդունել: Դրա համար նրա հայրը պետք է մուսուլման լինի, եթե երեխային խնամում է մայրը՝ ապա մուսուլման պետք է լինի մայրը: 

Հաղորդավարն այս հատվածում նշում է, որ Արթուրի մայրը քրիստոնյա է: Ծնողների մուսուլման լինելու դեպքում էլ երեխան այսպես, թե այնպես մուսուլման է լինում: Այնպես որ, 13-ամյա հայաստանցի երեխայի շուրջ ստեղծված հեռուստատեսային շոուն իսկական աբսուրդ է: 

Թուրքիայում ապրող հայաստանցիները խոցելի են և անպաշտպան: Հայաստանը և Թուրքիան, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրանց համար ոչինչ չեն անում: Պոլսահայ համայնքի մի մասը նրանցից խուսափում է, մյուսների ջանքերը բավարար չեն: 

Թուրքիայի քաղաքացի պատանին հատել էր սահմանն ու հայտնվել հայկական կողմում, ապա ազատ էր արձակվել և վերադարձել Թուրքիա: Եթե միջպետական որևէ կառույց լինի և նման խնդիրները կարգավորելու հստակ ավանդույթ, ցավալի միջադեպերը կհանգուցալուծվեն արագ՝ առանց ավելորդ լարվածության: Իսկ խնդիրները միշտ են եղել և դեռ կլինեն: