Array ( [mr_id] => 82362 [mr_node] => 74185 [mr_media] => 74749 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74749 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74749.jpg [media_name] => Vostikanutyun copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-17 18:49:34 )
Facebook Instagram Youtube
Օրվա բացահայտումները. Ֆինանսական չարաշահումներից մինչև ծեծկռտուք ու դանակահարություն
Տնտեսագիտականի նախկին ռեկտորը թույլ է տվել ֆինանսկան չարաշահումներ: Գյումրիի մարզադպրոցի նախկին տնօրենը յուրացրել է գումարներ: Արարատում նախկին ամուսինը դանակը խրել է նախկին կնոջ սիրտը: Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակցել է Կոտայքի մարզպետի եղբայրը:

Արարատում նախկին ամուսինը դանակը խրել է նախկին կնոջ սիրտը: Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված Կարինե Հակոբյանը ի վիճակի չի եղել իրավապահներին բացատրություն տալ: Այդուհանդերձ, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կասկածյալին. Շիրակի բնակիչ Գևորգ Ղևոնդյանն այժմ ձերբակալված է:

Հայտնի են միջադեպի որոշ մանրամասներ. մամուլի տվյալով, նախկին ամուսինները միջադեպից առաջ նախաճաշել են, հետո՝ վիճել: Իրավապահները հայտանաբերել են խոհանոցային դանակը, որով կատարվել է հանցանքը: 

Կինը՝ արնաշաղախ վիճակում, հասել է հարևանների տուն ու օգնություն խնդրել: Նրան նախ տեղափոխել են Արարատի հիվանդանոց, այնուհետև՝ Երևանի բժշկական կենտրոն: Նախկին ամուսինները 4 երեխայի ծնող են, որոնք ապրում են հոր հետ Գյումրիում:

Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել ՝ Աբովյանի բնակիչ Ռուբեն Պետրոսյանի և Գեղամեջ գյուղի բնակիչ Գևորգ Հովհաննիսյանի միջև: Ռուբեն Պետրոսյանը հարվածել է Գևորգ Հովհաննիսյանին՝ հասցնելով մարմնական վնասվածքներ: Շամշյանի տվյալով՝ Ռուբեն Պետրոսյանը Կոտայքի մարզպետի եղբայրն է, Գևորգ Հովհաննիսյանը՝ «Իրավունքի սահման» ընկերության տնօրենը: 

Ընտրակաշառքի դեպք է բացահայտել Ոստիկանությունը: Իրավապահները պարզել են, որ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարն ու ֆինանսական բաժնի նախկին պետը 2017 թվականի հունվարից մարտ ամիսներին ընտրակաշառք են բաժանել և տրամադրել պետպատվերով, անվճար բուժվելու ուղեգրեր: Փոխարենը քաղաքացիներից պահանջել են մասնակցել 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին և քվեարկել Նոր Նորքի նախկին ղեկավարի եղբոր օգտին։ Հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունը պարզել է, որ Գյումրիի Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մարզադպրոցի նախկին տնօրենը ապօրինություններ է թույլ տվել: Քննությանն այս պահին հայտնի տվյալով` մարզադպրոցի նախկին տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում՝ 2016-ից 2018 թվականներին մարզադպրոցոմ 7 անձանց տարբեր հաստիքների է հրամանագրել: Նրանք աշխատանքի չեն ներկայացել և նրանց անուններով դուրս գրված 17 միլիոն դրամ աշխատավարձը յուրացվել է:

Քրեական գործ է հարուցվել տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի նկատմամբ: Նա մեղադրվում է ռեկտորի պաշտոնն օգտագործելով՝ իրեն վստահված 350-ից 400 մլն դրամը վատնելու մեջ: Աթոյանը տնտեսագիտականի ռեկտորի պաշտոնը զբաղեցրել է 7 տարի՝ 2011-ից 2018-ը: