Array ( [mr_id] => 83341 [mr_node] => 74661 [mr_media] => 75164 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75164 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75164.jpg [media_name] => timthumb (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-07 16:59:51 )
Facebook Instagram Youtube
Ախալքալաքում ոստիկանները ծեծել են հայ վարորդին՝ ընտանիքի ներկայությամբ
Ջավախքում հայերի և վրացի ոստիկանների բախման մասնակիցները հայտնվել են հիվանդանոցում և ոստիկանությունում:

Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ոստիկանները գետնին ընկած քաղաքացուն հարվածներ հասցնում, փորձելով ձեռնաշղթաներ հագցնել:

Ականատեսները պատմում են, որ Մեխակ Խաչատրյանը փորձել է պաշտպանել եղբոր որդուն, երբ իր տան առաջ նրան ձերբակալում էին ոստիկանների հրահանգին չենթարկվելու համար:

Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարություն է տարածել՝ իրավապահ մարմիններին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել, ուժ չկիրառել և խուսափել լարվածությունից:

Չպնդելով, որ կատարվածն ունի ուղղորդված բնույթ, հայկական կազմակերպությունների խորհուրդը փաստում է՝ նման դեպքերը հաճախակի են դառնում հենց հայաշատ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում։ Վրաստանի հայերն իշխանություններին հորդորում են քաղաքացիների նկատմամբ չկիրառել ստորացուցիչ մեթոդներ, քանի որ դրանք կարող են շեշտակի մեծացնել լարվածությունը հայաբնակ շրջանում, հասարակության մեջ խորացնել անվստահությունը երկրի իշխանությունների և իրավապահ մարմինների նկատմամբ: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կատարվածը որակել է մանր խուլիգանություն:

Տեսանյութերում նկատվում է, որ հայերը փորձում են կանխել մեծ բախումը՝ ոստիկաններին բացատրելով, որ բռնության դիմելու կարիք չկա, քաղաքացիներն իրենք ոստիկանություն կներկայանան: