Array ( [mr_id] => 83312 [mr_node] => 74669 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
Facebook Instagram Youtube
Հարկային-մաքսային քաղաքականությունը քննարկելիս՝ ԱԺ-ում շարունակում են ստվեր փնտրել
Ըստ ՊԵԿ նախագահ-ի՝ տարեվերջին ստվերի գնահատումը կլինի առցանց և ոլորտային:

 Պատգամավորները հետաքրքրվում են, թե այս մեկ տարում ինչքան ստվերի վրա լույս սփռեցին ու որքանը մնաց ստվերում: ՊԵԿ նախագահը հիշեցնում է՝ ստվերը եղել է, կա ու կլինի: Իսկ եթե ավելի հստակ, ոչ ոք չգիտի՝ ինչքան է ստվերը: Դավիթ Անանյանը միայն նշում է, որ ամենառիսկայինը առևտրի ոլորտն է՝ թաքցվում է շրջանառությունը: Եվ տեղեկացնում պայքարի նոր գործիքի մասին, որը կներկայացնեն տարվա վերջում:

Ինչպես վարվել այն ակտերի հետ, որոնք պատգամավորներն անվանում են անհուսալի: Ակտը գրված է, տնտեսվարողը նույնիսկ Հայաստանում էլ չէ: Սերգեյ Բագրատյանը առաջարկում է՝ գուցե համաներո՞ւմ լինի: ՊԵԿ նախագահը դեմ է. էֆֆեկտիվ գործիք չէ: Լրագրողներն այս անգամ էլ Դավիթ Անանյանին տվեցին ավանդական հարցը՝ հրաժարականի մասին: ԴԱվիթ Անանյանն էլ տվեց ավանդական պատասխանը՝ լրագրողներից է լսում: