Array ( [mr_id] => 83351 [mr_node] => 74670 [mr_media] => 75161 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75161 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75161.jpg [media_name] => 4842470.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-07 15:01:57 )
Facebook Instagram Youtube
Վերագնահատո՞ւմ, թե վերաբրենդավորվում՝ ո՞ր ճանապարհն է ընտրել Հանրապետականը
Արմեն Աշոտյանն ասել է, որ ՀՀԿ-ն որևէ քաղաքական ուժի հետ համագործակցելու պլան չունի: Հանրապետականը Ապրիլյան հանձնաժողովում քաղաքական ենթատեքստ է տեսնում:

ՀՀԿ փոխնախագահը միանգամից զգուշացնում է, ՀՀԿ-ն վերագնահատում է, բայց չի վերաբրենդավորվում: Ինքն էլ սանրվածքը չի փոխելու, նոր ոճով չի ներկայանալու: Մի քանի ամիս առաջ կուսակցական տոմսը վայր դնողները շատ էին, այսօր հակառակն է՝ կուսակցությունը համալրվում ու երիտասարդանում է: 

Ներքաղաքական վերջին իրադարձոթւյան մասին Աշոտյանը երկար խոսեց: Ապրիլյան պատերազմի հանգամանքները պարզող հանձնաժողովում տեսնում է քաղաքական ենթատեքստ: Այլապես այն կվստահվեր մասնագետներին ու կլիներ դռնբաց: Ամեն դեպքում, ՀՀԿ-ից դեռ ոչ մեկին, նաև հանրապետության երրորդ նախագահին չի դիմել, նիստերին մասնակցելու, տեղեկություններ տրամադրելու չի հրավիրել: 

Ինչու նույնը ժամանակին չարեց իրենց իշխանությունը, ինչու չստեղծեց մասնագիտական հանձնաժողով, որը պետք է բացահայտեր ապրիլյան քառօրյաի բոլոր հանգամանքները, Աշոտյանը պատասխանում է՝ արել են, քննություն եղել է, պատիժ՝ նույնպես:

Արցախը բանակցությունների սեղան բերելու օրակարգը, ՀՀԿ փոխնախագահը նույնպես արդարացված չի համարում: Ըստ Աշոտյանի դա շեղում է բանակցությունների բուն խնդրից: 

Երկրորդ ու երրորդ նախագահների հանդիպման մասին նույնպես պատմեց: Քաղաքական պլաններ չեն քննարկվել, նախկին տարաձայնությունների մասին չեն հիշել: մարդկային հանդիպում է եղել: 

Այս պահին ՀՀԿ-ն որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության պլաններ չունի: Շարունակում են ուշադրության կենտրոնում պահել արտաքաին ու ներքին քաղաքական իրադարձությունները: Ինչու են իշխանությունների միայն բացթողումները նկատում: Աշոտյանը պատասխանում է անատոմիական զուգահեռներով: 

Եվ վերջում ապագայի մասին: Իշխանությունը կորցնելուց հետո՝ հետևություններ հանրապետականներն արել են, արդյունքը՝ ընտրություններին: