Array ( [mr_id] => 83530 [mr_node] => 74671 [mr_media] => 75162 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75162 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75162.jpg [media_name] => 3837-1070x432.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-07 15:07:26 )
Facebook Instagram Youtube
Հանուն, թե ընդդեմ կրկնուսույցների՝ բուհն ու ավագ դպրոցն արմատական բարեփոխման կարիք ունեն
Կրթության ազգային ինստիտուտի բաժնի վարիչը կրկնուսույցների ծառայություններին դեմ չէ, բայց համարում է, որ սա կրթության սխալ կազմակերպման հետևանքն է: Հանրակրթության վարչությանը պետը խոսում է ավագ դպրոցը բարեփոխելու անհրաժեշտության մասին:

Վաղ առավոտյան սկսվել են միասնական քննությունները: Այս տարվա 18 996 շրջանավարտներից 10 421-ը դիմել են համալսարաններ: Քննություններից առաջ մտքերը հավաքել, գրքերն ու շտեմարանները ի մի բերել է պետք: Այս ամենը հաճախ անում են կրկնուսույցները: Կրթության ազգային ինստիտուտի բաժնի վարիչը կրկնուսույցների ծառայություններին դեմ չէ, բայց համարում է, որ սա կրթության սխալ կազմակերպման հետևանքն է:

Բուհ դիմող բոլոր երիտասարդներն ընդունվում են, քանի որ բուհերի մեծ մասը հակված է քննություններից չկտրել նույնիսկ ոչինչ չիմացող դիմորդներին, քանի որ բուհին նրանց վճարումներն են պետք: Այս իրավիճակում էլ աշակերտների ծնողները դիմում են կրկնուսույցին, ոմանք 10-րդ դասարանից, ոմանք էլ պարապում են վերջին 10 ամիսներին՝ վճարելով ամիսը նվազագույնը 20.000 դրամ: Ծնողները այս մասին տարբեր կարծիքներ ունեն:

Մեկ այլ դիմորդի ծնողը համոզված է, որ դպրոցի տվածն այնքան արդյունավետ չէ, որ դիմորդները կարողանան համալսարան ընդունվել:

Հանրակրթության վարչությանը պետը խոսում է ավագ դպրոցը բարեփոխելու անհրաժեշտության մասին: Նա տեսնում է խնդիրները, որոնք պետք է հերթով լուծել:

Աշոտ Արշակյանի խոսքով՝ այնպես են անելու, որպեսզի դիմորդը կրկնուսույցի մոտ գնալու կարիք չունենա` կփոփոխեն նաև ծրագրերն ու դասագրքերը: