Array ( [mr_id] => 83355 [mr_node] => 74679 [mr_media] => 75169 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75169 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75169.jpg [media_name] => timthumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-07 17:48:58 )
Facebook Instagram Youtube
Ինչ հանցագործության մասին է հաղորդում է տվել ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը
Ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ միջադեպի վերաբերյալ ահազանգ է ստացել նախքան Խաժակյանի հրապարակումը: Տեղեկացնում են, որ նշանակվել է ծառայողական քննություն։

Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը լայֆ մտավ վրդովված՝ պատմելով, թե ինչ պատմության մեջ է հայտնվել իր մերձավորը: Ինչպես են, Խաժակյանի պնդմամբ, հարբած ոստիկանները ծեծել ուշ երեկոյան աշխատավայրից դուրս եկող մարդուն:

Դավիթ Խաժակյանի պատմելով՝ ոստիկանները այդ մարդուն ծեծելով ու հրելով մտցրել են մեքենան, ու հարվածելով էլ հասցրել են ոստիկանական բաժանմունքի մոտ՝ ծեծը շարունակելով այնտեղ: 

Դավիթ Խաժակյանը պնդում է, որ կա հիվանդանոցի տեղեկանքը, որն ապացուցում է՝ ծեծված մարդը դեմքի կոտրվածքներով է իրենց մոտ տեղափոխվել, հուշում է, որ Ոստիկանության բաժնի տարածքում էլ կան տեսախցիկներ և դիմում է Ոստիկանապետին՝ պահանջելով պատժել միջադեպի մասնակից բոլոր ոստիկաններին: 

Ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ միջադեպի վերաբերյալ ահազանգ է ստացել նախքան Խաժակյանի հրապարակումը: Տեղեկացնում են, որ նշանակվել է ծառայողական քննություն։ Դավիթ Խաժակյանը զրուցել է Օսիպյանի հետ ու հաղորդում տվել ոստիկանություն, ինչի հիման վրա էլ սկսվել է ծառայողական քննություն:« Լուսավոր Հայաստանի» պատգամավորները մտահոգությունը հնչեցրեցին նաև խորհրդարանի ամբիոնից. 

«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, արձագանքելով Գևորգ Գորգիսյանին, պնդում էր, որ պատմությունը սուտ է:

Այս արձագանքից հետո «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը հայտարարում է, որ դեպքի բացահայտունմից հետո Նիկոլայ Բաղդասարյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի՝ վիրավորելու ու ստախոս կոչելու համար: