Array ( [mr_id] => 83357 [mr_node] => 74681 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
Facebook Instagram Youtube
Ինչ է ենթադրում հարկային բարեփոխումների առաջին փուլի նախագիծը
Գրեթե մեկ տարի քննարկումներից հետո Ազգային ժողովը արտահերթ նիստով ձեռնամուխ եղավ Հարկային բարեփոխումների նախագծին:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտարարեց, որ այս փոփոխությունները երեք նպատակ ունեն: Հարկային բարեփոխումների նախագծով նախատեսվում է երկու տոկոս նվազեցնել շահությահարկը եւ ներդնել համահարթ եկամտահարկ: անուղղակի հարկերի դրույքաչափերը կբարձրանան:

Հաջորդ խումբը համակարգային փոփոխություններն են: Հինգ աստիճան համակարգի փոխարեն առաջարկվում է անցնել երեք համակարգի: Կառավարությունը նպատակ ունի հարկային համակարգը պարզեցնել, որովհետեւ բազմազանությունը խճճում է գործարարներին, դժվարանցնում է հարկերը հավաքելը: 

Պետական տուրքից ամբողջությամբ կազատվեն նաեւ անհատ տաքսիստները: Այս արտոնությւոնը Արման Պողոսյանի պնդմամբ՝ սոցիալական խնդիրների լուծման նպատակ ունի: Հարկային բարեփոխումների նախագծով նախատեսվում է, որ ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվողները պետք է պետությանը վճարեն վաճառքի մեկ տոկոսի չափ հարկ: Ֆիզիկական անձինք ավտոմեքենաների վաճառքի դեպքում կազատվեն հարկերից:

Նախագծի մշակման փուլում քննարկվել է գրավատների եւ փոխանակման կետերի հարկման խնդիրը: Պետաիրավական հանձնաժողովում կոմպրոմիսային լուծում է գտնվել; 

Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի պնդմամբ՝ առաջարկվող նախագիծը սկզբունքային, փիլիսոփայական որևէ փոփոխություն չի առաջարկում: Նրա կարծիքով կոսմետիկ փոփոխություններով անհնար է որևէ ռեֆորմ իրականացնել, որևէ բիզնես խթանել:

Արման Եղոյանը կարծում է, որ հարկային համահարթեցումից կարող են օգտվեն 205 հազար քաղաքացիներ: Նրա պնդմամբ՝ այստեղ դասակարգային վեճ չկա: