Array ( [mr_id] => 83363 [mr_node] => 74683 [mr_media] => 75172 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75172 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75172.jpg [media_name] => Varchapet okupacvac taracqner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-08 13:09:40 )
Facebook Instagram Youtube
Ինչ պատասխան է տվել Փաշինյանը ադրբեջանցի լրագրողին
Սանկտ Պետերբուրգում վարչապետը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցերին, որը վերաբերում էր ղարաբաղյան հակամարտությանը:

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական քարոզչության համար սովորական դարձած «օկուպացված տարածքներ» ձևակերպմանն ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հարցրել է, թե ինչպես կարող են տարածքն օկուպացնել մարդիկ, որոնք սերնդե- սերունդ, դարերով ապրել են այնտեղ: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հակամարտության առաջին օրվանից Արցախի անվտանգության երաշխավորն է և անդրադարձել է շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը։

- Որպեսզի խուսափենք վեճերից, թե ով, որտեղ և երբ է կրակել, անհրաժեշտ է քննարկել այն համաձայնությունները, որ ձեռք էին բերվել դեռ 2016 թ-ին Վիեննայում: Խոսքը վերաբերում է հետաքննությունների մեխանիզմի ստեղծմանը հակամարտության գոտում,- ասել է վարչապետը: