Array ( [mr_id] => 83364 [mr_node] => 74684 [mr_media] => 75173 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75173 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75173.jpg [media_name] => Davo Varchapet Peterburg copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-08 13:12:42 )
Facebook Instagram Youtube
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու թեմային
Փաշինյանը հիշեցրել է, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես էին ադրբեջանական ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնվում մարդիկ՝ ընդամենը Մխիթարյանի անունով վերնաշապիկ կրելու համար:

Անդրադառնալով «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու թեմային՝ Փաշինյանը հիշեցրել է, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես էին ադրբեջանական ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնվում մարդիկ՝ ընդամենը Մխիթարյանի անունով վերնաշապիկ կրելու համար: Նա հիշեցրել է նաև դեպքերը, երբ ծագումով հայ Ռուսաստանի քաղաքացին ցանկացել է այցելել Բաքու, սակայն ադրբեջանի իշխանությունը թույլ չի տվել: 

- Դա շատ վատ նշան է: Կարծում եմ՝ նմանատիպ դեպքերը պետք է բացառել, որովհետև դրանք լարում են իրավիճակը: Հայաստանում նման խնդիր չկա: Վերջերս ադրբեջանական «Թուրան» գործակալության լրագրողներից մեկն այցելել է Հայաստան, և, գիտեմ՝ որևէ խնդիր նա չի ունեցել, անվտանգության որևէ հարց նույնիսկ չի էլ բարձրացվել, - ասել է վարչապետը: