Array ( [mr_id] => 83389 [mr_node] => 74687 [mr_media] => 75176 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75176 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75176.jpg [media_name] => Ani turkia copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-08 13:32:09 )
Facebook Instagram Youtube
Էրդողանի գլխավոր խորհրդականը սպառնացել է կտրել հայերի գլուխները
Յալչըն Թոփչուն արձագանքել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի թվիթերյան գրառմանը։

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականը սպառնացել է կտրել բոլոր այն հայերի գլուխները, որոնք Ստամբուլը ցանկանում են Կոստանդնուպոլիս տեսնել: Յալչըն Թոփչուն արձագանքել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի թվիթերյան գրառմանը, որում Սուրբ Սոֆիայի տաճարի լուսանկարին կից գրառում էր արվել՝ «Ստամբուլը կրկին դարձնենք Կոստանդնուպոլիս»։ Թուրք պաշտոնյան սպառնացել է, որ եթե նույնիսկ նման բան լինի, հայերը դա չեն տեսնի, որովհետև գլուխներն ուսերին չեն լինի: Այս գրառմանն արձագանքել է նաև Թուրքիայի մեջլիսում նախագահի կուսակցությունից հայ պատգամավոր Մարգար Եսայանը՝ ասելով, որ Ստամբուլը միշտ է լինելու: