Array ( [mr_id] => 83383 [mr_node] => 74692 [mr_media] => 75180 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75180 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75180.jpg [media_name] => maxresdefault.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-08 15:08:34 )
Facebook Instagram Youtube
Ինչու է Վարչապետը հանձնարարել ուժայիններին անցել ուժեղացված ծառայության և ովքեր են սևազգեստներն՝ ըստ ԱԱԾ տնօրենի
Քաշքշուքի տեսագրությունը սոցցանցում հրապարակել է միջադեպի մասնակիցներից մեկը։

Էպիկուր սրճարանի աշխատակիցներն ու հաճախորդները` մի կղմում, ոստիկանները՝ մյուս: Քաշքշուքի տեսագրությունը սոցցանցում հրապարակել է միջադեպի մասնակիցներից մեկը՝ Դավիթ Սուքիասյանը, ու գրել՝ քաղաքում ծփում են ոստիկանները: Դավիթ Սուքիասյանը նաև նկարագրել է տեղի ունեցածը․ ոստիկանությունը երկու անգամ միջամտել է սրճարանի աշխատանքային պրոցեսին, պարտադրել ձայնը իջեցնել, հետո նորից են եկել քաղաքացիական մեքենայով, խոսել կոպիտ և սկսվել է վիճաբանություն: Երկու հոգու տարել են բաժին՝ քաղաքացիական մեքենայով: Ոստիակնությունը տեղի ունեցածը պարզաբանելով հայտնել է՝ ուժեղացված ծառայություն է:

Սևազգեստներին վերաբերող՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության մասին խոսելիս, ԱԱԾ տնօրենը նշել է՝ իր ղեկավարած կառույցն ու ոստիկանությունը կատարում են համապատասխան աշխատանքներ:

Ուժեղացված ծառայության մասին ոստիկանության հաղորդագրության մեջ նշվել էր, որ նպատակը հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելն է: Նշվում է, որ ոստիկանների գործողությունները եղել են օրինական, ուժեղացված ծառայության արդյունքում բերման են ենթարկվել մի խումբ անձինք: