Array ( [mr_id] => 83433 [mr_node] => 74708 [mr_media] => 75200 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75200 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75200.jpg [media_name] => Untitled-1-356.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-10 16:28:20 )
Facebook Instagram Youtube
Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը
ԿԸՀ-ն ամփոփել է քվերակության նախնական արդյունքները։

Կիրակին ընտրական էր Հայաստանի մի քանի համայնքներում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները: Ըստ այդմ՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Կոտայքի մարզի մեկ այլ համայնքում՝ Գետարգելում ևս վերընտրվել է գործող ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը: Վերընտրվել են նաև Արարատի մարզի Սիս, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ և Ծովասար համայնքների, Լոռու մարզի Ղուրսալ, Շիրակի մարզի Անուշավան և Սպանդարյան համայնքների, Արմավիրի մարզի Ապագա և Նորակերտ համայնքների ղեկավարները: Վարդանաշեն համայնքում ղեկավար է ընտրվել Միհրան Հովհաննիսյանը: Լոռու մարզի Քարաձոր համայնքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Հրանուշ Ռոստոմյանը: Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ղեկավար է ընտրվել միակ թեկնածուն՝ դաշնակցական Վահագն Ալավերդյանը և Լոռու մարզի Շենավան համայնքում հաղթել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մխիթար Մխիթարյանը: Ընտրությունների արձյունքներին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: