Array ( [mr_id] => 83475 [mr_node] => 74710 [mr_media] => 75188 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75188 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75188.jpg [media_name] => hradadar1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-10 12:59:46 )
Facebook Instagram Youtube
Ադրբեջանը գնում է էսկալացիայի
Պարգևատրման են ներկայացվել Սիփան Մելքոնյանի մահվան վրեժն առած զինծառայողները։ Նախարարության մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ նրանք բարձր որակով են կատարել վերադասի հրամանը:

Հունիսի մեկի գիշերը հակառակորդի իրականացրած սադրանքն անհետևանք չի մնացել: Պաշտպանության բանակի զինծառայողի Սիփան Մելքոնյանը սպանվել էր հակառակորդի կրակոցից և հիմա հայկական բանակի ուղղությամբ կրակ բացած ադրբեջանական ուժերը պատժվածն են: Գործողությունն իրականացրած զինծառայողներին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել: 

Նախարարի մամուլի խոսնակի հրապարակած տեղեկությունից առաջ ադրբեջանական ռեսուրսները հայտնում էին զոհի մասին: Հիմա ուղիղ մեղադրում են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ադրբեջանի բանակի քարոզչական լրահոսն ու կազմակերպած արտահոսքերը մեդիադաշտ բերող կայքերը հայտնում են առաջնագծի ամբողջ երկայնքով հայերի, իրենց ձևակերպմամբ, որս սկսելու մասին: 

Արցախից հայտնում են, որ շփման գծում իրավիճակը վերջին տասն օրերին համեմատաբար լարված է: Գործի են դրվել ականանետեր, նռնականետեր, առավել ինտենսիվ են դարձել խոշոր տրամաչափի զինատեսակներից արձակված կրակահերթերը:

Ադրբեջանի արտգործնախարարությունը փորձում է հայկական կողմին մեղադրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը տապալելու մեջ: Արցախի նախագահի խորհրդականն ընդգծում է՝ հայտարարությունն այն գործընթացի մասին է, որն ի սկզբանե գոյություն չուներ: Ադրբեջանը դիվանագիտական հարթակներում պարզապես փորձել է կառուցողական կողմի իմիտացիա ստեղծել: Իրականում չի շեղվել սադրանքների քաղաքականությունից: