Array ( [mr_id] => 83422 [mr_node] => 74715 [mr_media] => 75193 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75193 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75193.jpg [media_name] => Erna Hong kong copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-10 13:15:48 )
Facebook Instagram Youtube
Հոնկոնգում բազմամարդ բողոքի ցույց է տեղի ունեցել՝ արտահանձնման մասին օրենքը փոխելու դեմ
Ցուցարարները դեմ են անտահանձնման մասին օրենքի փոփոխությանը։

Արտահանձնման մասին օրենքը փոփոխությունը Հոնկոնգի խորհրդարանը կքննարկի մի քանի օրից: Հավանության արժանանալու դեպքում Հոնկոնգի իրավապահ մարմինները հնարավորություն կստանան կասկածյալներին հանձնելու Չինաստանի մայրցամաքային հատվածին, Մակաո հատուկ վարչական շրջանին ու Թայվանին, որոնց հետ արտահանձնման մասին համաձայնագրեր կնքված չեն: Հսկայական երթը խաղաղ է ընթացել մինչև կեսգիշեր, երբ կառավարական շենքի տարածքից ցուցարարներին հեռացնելու ոստիկանության փորձերն ավարտվել են բախումներով: Հոնկոնգի կառավարության ղեկավարը նշել է, որ մտադիր չեն հետ կանգնել օրենքը փոխելու որոշումից: