Array ( [mr_id] => 83429 [mr_node] => 74720 [mr_media] => 75198 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75198 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75198.jpg [media_name] => Alla Adekvad copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-10 16:07:38 )
Facebook Instagram Youtube
Միջադեպ Գառնիում․ Ինչ մանրամասներ է ներկայացրել Ադեկվադ հ/կ-ն Ազատ Ադամյանի մեքենային հարվածելու
Ադեկվադ հասարակական կազմակերպությունն ահազանգում է Գառնիում իրենց նախաձեռնող խմբի անդամի հետ տեղի ունեցած միջադեպի մասին:

Կիրակի վաղ առավոտյան առանց պետհամարանիշների մեքենայով մի քաղաքացի միտումնավոր հարվածել է հասարակական կազմակերպության փոխնախագահ Ազատ Ադամյանի մեքենային, այնուհետև վիճաբանություն է հրահրել: Ազատ Ադամյանը հրաժարվել է համագործակցել իրավապահների հետ:

Արթուր Դանիելյանը նշեց, որ ըստ իրենց տեղեկությունների միջադեպի հեղինակը նախկինում բազմիցս դատված է եղել` ապօրինի զենք-զինամթերք կրելու, մահափորձ իրականացնելու համար և ազատ է արձակվել վերջին համաներմամբ: Ադեկվադի ներկայացուցիչների խոսքով՝ միջադեպն ունեցել է քաղաքական ենթատքեստ:

Վեճի թեժացումը կանխել են տեղի բնակիչները: Ադեկվատ հասարակական կազմակերպության փոխնախագահի կրած վնասը միայն գույքային է: