Array ( [mr_id] => 83466 [mr_node] => 74722 [mr_media] => 75199 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75199 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75199.jpg [media_name] => Liana TIM @ntrutyunner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-10 16:19:07 )
Facebook Instagram Youtube
ՔՊ-ի պարտությունը Աբովյանում՝ ինչպես են գնահատել քաղաքական ուժերը ՏԻՄ ընտրության արդյունքները
Ըստ Նիկոլ Փաշինյան՝ անցկացված ընտրություններում հաղթել է ժողովրդավարությունը։

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Աբովյանում տեղի ունեցած ընտրություններում հաղթել է ժողովրդավարությունը: Անդրադառնալով Քաղաքացիական պայմանագիր կուսակության թեկնածուի պարտությանը՝ Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխությունն արել, որ իշխանության թեկնածուները երբեմն նաև պարտվեն:

Աբովյանում Քաղաքացիական պայմանագրի պարտությունն ինչպե՞ս կազդի իշխող կուսակցության վարկանիշի վրա: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կապանի քաղաքապետի ընտրությունում պարտվելուց հետո իրենց ուժը 70 տոկոս քվե է ստացել Սյունիքի մարզում:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը համարում է, որ այս ընտրություններում հաղթել են աբովյանցիները: Գործող քաղաքապետին ԲՀԿ-ն չի առաջադրել, բայց աջակցել է: Ծառուկյանը համոզված է, որ եթե ինքը մասնակցեր քարոզարշավին գործող քաղաքապետն ավելի շատ քվեներով կհաղթեր:

Գագիկ Ծառուկյանը չի հերքում, որ Աբովյանի քաղաքապետին տրված քվերները իրենց քաղաքական ուժի ձայներն էին: Չնայած դրան, Ծառուկյանի կարծիքով, աբովյանցիներն ընտրել են նախկին քաղաքապետին՝ տեսնելով նրա աշխատանքը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին այս ընտրություններում մտահոգում է մասնակիցությունը. 60 տոկոսը չի մասնակցել պրոցեսին: Մարուքյանը ճիշտ չի համարում որևէ քաղաքի ընտրություն կապել հեղափոխության կամ հակահեղափոխության հետ:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կարծիքով՝ իրենց թեկնածուի պարտության պատճառը Քաղաքացիական պայմանագիրը երկար պետք է վերլուծի ու հետևություններ անի: Մյուս կողմից նա համարում է, որ պարտվելու մեջ ոչ մի արտառոց բան չկա:

Անկախ արդյունքներից և ազդեցության կենտրոններից, բանախոսները համարում են, որ ընտրությունը կատարել են քաղաքացիները և այդ արդյունքը որևէ մեկը չի վիճարկում, հետևաբար բոլորը պետք է հաշվի նստեն այդ ընտրության հետ: