Array ( [mr_id] => 83445 [mr_node] => 74729 [mr_media] => 75207 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75207 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75207.jpeg [media_name] => 19fd5db7cabca7c292e2725c15c5b2894484691d.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-10 17:16:49 )
Facebook Instagram Youtube
Երևանի 2800-ամյակի այգին դարձել է սիրելի զբոսավայրերից մեկը
Այգու առավելություններից մեկը ջրի առատությունն է՝ հատկապես փոքրերին սա առանձնահատուկ է գայթակղում:

Այգիներ Երևանում որքան ասես, բայց այս մեկն ուրիշ է: Ընդամենը մեկ ամսում այն հասցրել է գրավել բոլորի սրտերը՝ փոքրից մինչեւ մեծ: Յուրահատուկ ոճային լուծումներն ու խնամված տարածքն անտարբեր չեն թողնում ոչ ոքի:

Այգու առավելություններից մեկը ջրի առատությունն է՝ հատկապես փոքրերին սա առանձնահատուկ է գայթակղում: Տարբերվող շատրվանների մոտ զովանում են, հիանում, տանում հիշողություններ լուսանկարների տեսքով:

Այգու ամենաէքստրեմալ ու կենսաշատ հատվածն է: Շատրվանի կամարի տակով մեկ անգամ անցնելու համար մարդիկ պատրաստ են եկար սպասել:Այցելուների կողմից հյուսված հավատալիքների համաձայն՝ կամարաձեւ շատրվանի տակով անցնելն առողջացնում է: Հատկապես երեկոյան այստեղ ասեղ գցելու տեղ չկա: Անհնար է բառերով նկարագրել, թե քանի տասնյակ հազար մարդ է մեկ ամսում մեծ ուրախություն ապրել այս այգում:

Մաքուր օդ, մաքուր տարածք, գույներ, հրաշալի միջավայր՝ մարդիկ այստեղ գալիս են նոր ու դրական զգացողությունների որոնումներով: Այս այգում բոլորը ժպտում են, պայծառ ու անհոգ են բոլոր աչքերը, վարակիչ ծիծաղն ու մանկականությունը փոխանցվում են բոլորին:

Ավելի լավ նվեր, քան այս այգին է՝ երեւանցիները չեն էլ պատկերացնում: Մի ցանկություն ունեն՝ մարդիկ պահպանեն այն, ինչ ստեղծել է Վարդանյան ընտանիքը: Սա նոր մոտեցում է քաղաքին, երկրին, նրա ներկա ու ապագա բնակիչներն:

Այսպիսին է Երեւանն այսօր՝ կյանքով լեցուն, մաքուր ու դրական: Այս այգուց սերն ու ժպիտները տարածվում են մեր մայրաքաղաքով: