Array ( [mr_id] => 83452 [mr_node] => 74731 [mr_media] => 75208 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75208 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75208.jpg [media_name] => 39229_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-10 17:25:54 )
Facebook Instagram Youtube
Տեղի է ունեցել Նախագահի 2018-ի մրցանակների հանձնման արարողությունը
Նախաձեռնողը «Պողոսյան» հիմնադրամն է և նպատակ ունի խրախուսել գիտության, բժշկագիտության, արվեստի, գրականության ոլորտներում մարդասիրական արժեքների զարգացումը:

Կևորկ Կասսաբյանը մրցանակ է ստանում գիտությունն ու արվեստը անհավանական մոտեցնելու համար: Առաջին մասնագիտությամբ մեխանիկ, ու նաև համակարգչային մասնագետը սկսեց զբացվել էքշն նկարչությամբ ու որոշեց ստեղծել ճկուն, չճաքող նյութ՝ պոլիմեր մածուկ, որի օգնությամբ կարող է մի քանի րոպեների ընթացքում ստեղծագործել:

Քսանից ավելի մասնագետներ գրեթե բոլոր բնագավառներից՝ գրականությունից, մինչև արվեստ, ֆիզիկա, երաժշտություն ու բժշկագիտություն ներկայացրել են իրենց աշխատանքները մրցանակին արժանանալու համար: Լավագույններին ընտրել է մասնագիտացված ժյուրին:

Հինգ հոգանոց թիմով ստացան բժշկագիտության ոլորտում իրենց մրցանակը: Հենց նրանք են Հայաստանում ստեղծել կանխարգելիչ այն համակարգը, որի դեպքում ՄԻԱՎ վարակը հղի մորից երեխային չի անցնում:

Միավ վարակը մորից երեխային չփոխանցելու հայկական կանխարգելիչ բուժման մեթոդը 2016-ին ճանաչեց նաև առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Հայաստանը դարձավ աշխարհի չորս երկրներից մեկը, որն ունի այդ մեթոդի հավաստագիր:

Հիլդա Չոպանյանի մրցանակն էլ ցեղասպանության միջազգային ճանաչման համար երկարամյա աշխատանքների համար է: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսել է դեռ 80-ականներին:

Նախագահի ամենամյա մրցանակաբաշխության նախաձեռնողը Պողոսյան հիմնադրամն է: Այսօր համահիմնադիրը եկել է լավ լուրով: Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի սրահներից մեկը անվանակոչվել է Արմենի-Ֆրանս: Ջորջ Պողոսյանը լուրն առաջինը հայտնում է իրենց տարիների աշխատանքով ու տաղանդով բարձրագույն մրցանակ վաստակած մրցանակակիրներին: