Array ( [mr_id] => 83483 [mr_node] => 74737 [mr_media] => 75212 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75212 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75212.jpg [media_name] => 32-hazar-9-rd-dasaranciner-hay-n151760-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-11 13:40:12 )
Facebook Instagram Youtube
Ֆիզիկա առարկայից միասնական քննություն է հանձնել 1460 դիմորդ
Ֆիզիկայի միասնական քննության արդյունքները կհրապարակվեն 5 օր հետո, բայց դիմորդները իրենց թեստերի պատասխանները կարող են ստուգել քննության ավարտից երկու ժամ անց:

Դիմորդները սպասում են քննական թեստերին: Հայաստանում ու Արցախում ֆիզիկա առարկայից միասնական քննություն է հանձնում 1460 դիմորդ: 189 քննական կենտրոններում դիմորդների լարվածությունը փորձում է մեղմել նախարարը: Արայիկ Հարությունյանը շրջեց քննական սենյակներում, ծանոթացավ ընթացքին:

Մինչև քաղցրավենիքով ու գիտելիքներով զինված դիմորդները գրում են քննական առաջադրանքները, քննասենյակից դուրս անհանգիստ սպասում են նրանց հարազատները: 

Ֆիզիկայի միասնական քննության արդյունքները կհրապարակվեն 5 օր հետո, բայց դիմորդները իրենց թեստերի պատասխանները կարող են ստուգել քննության ավարտից երկու ժամ անց: Միասնական հաջորդ քննությունը հունիսի 14-ին է՝ Օտար լեզու առարկայից: