Array ( [mr_id] => 83508 [mr_node] => 74738 [mr_media] => 75213 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75213 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75213.jpg [media_name] => 8388577.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-11 13:47:29 )
Facebook Instagram Youtube
Հանրային տրանսպորտի կարգի խախտում՝ վարորդի կողմից․ Երթուղայինի ծխող վարորդը հեռացվել է աշխատանքից
Հանրային տրանսպորտում ծխելուն դեմ խոսացող ուղեւոր Անի Խաչատրյանը, ինչպես խոստացել էր վարորդին, միջադեպը նկարել ու տեղադրել էր իր էջում:

46 -րդ երթուղայինի ուղևորներից մեկի պահանջը, որ վարորդը մարի ծխախտոը, վերածվեց թունդ վեճի:

Մի քանի րոպեից երկկողմ վեճին միացան մյուսները: Խնդրեցին դադարեցնել վեճը անվտանգ տեղ հասնելու համար: Բայց այստեղ տեղի տվեցին վարորդի նյարդերը, ղեկը թողեց ու ուղեվորներին առաջարկեց իջնել: Չի վարելու:

Հանրային տրանսպորտում ծխելուն դեմ խոսացող ուղևոր Անի Խաչատրյանը, ինչպես խոստացել էր վարորդին, միջադեպը նկարեց հեռախոսով ու տեղադրեց իր էջում: Արձագանքեց նաև քաղաքապետարանը: Քաղաքապետի մամուլի խոսնակը հայտնեց՝ 46 համարի երթուղու վարորդի պահվածքը քննարկելու համար տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը: Կարգազանց վարորդն աշխատանքից ազատվել է: