Array ( [mr_id] => 83529 [mr_node] => 74740 [mr_media] => 75215 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75215 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75215.jpg [media_name] => ani turkia copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-11 13:54:03 )
Facebook Instagram Youtube
Թուրքիայում ռասիստական հարձակման ենթարկված ընտանիքը որոշել է վերադառնալ Հայաստան
Երկու շաբաթ առաջ Ստամբուլում դիմակավորված անձինք մտել էին հայերի տուն, դանակի մի քանի հարված հասցրել տանտիկնոջը, գոռացել, թե դա միայն սկիզբն է և փախել:

Հայաստան վերադառնալու իրենց որոշումը Թումանյանները հայտնել են Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Նա ի պաշտոնե Թուրքիայի հայերի դե ֆակտո առաջնորդն է և այցելել է դանակահարված կնոջը: Հայ ընտանիքն արդեն հեռացել է այն բնակարանից, որտեղ հարձակման էր ենթարկվել: Նրանք ապրում են ծանոթի տանը: Հայաստան կվերադառնան առաջիկա օրերին: 

Պոլսի հայկական պարբերականներից Ժամանակը կատարվածը որակում է ծայրահեղականների հարձակում: Խմբագրի խոսքով, թիրախում ոչ միայն Ստամբուլում հաստատված հայերն են, այլև պոլսահայերը: 

Հայերի դեմ ռասիստական հարձակումների, դրանց չբացահայտվելու և մեղավորների չպատժվելու ֆոնին քրդամետ կուսակցությունից մեջլիսի կին պատգամավոր Հյուդա Քայան դիմել է երկրի ներքին գործերի նախարարին՝ հստակ հարցերով: Ինչ է արվում հարձակվողների ինքնությունը պարզելուն, նման հարձակումները կանխելու, դանակահարված կնոջ անվտանգությունն ապահովելու համար: Մինչև հիմա հայերի տների վրա նշաններ դնող քանի անձ է հայտնաբերվել: Պատգամավորի վերջին հարցերը պաշտոնյաների ռասիստական հայտարարությունների ազդեցության և ատելության քարոզը կանխելու մասին են: