Array ( [mr_id] => 83500 [mr_node] => 74745 [mr_media] => 75220 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75220 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75220.jpg [media_name] => 28072_kentronakan_bank3_M.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-11 15:09:12 )
Facebook Instagram Youtube
ԿԲ․ Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
Կենտրոնական բանկի պաշտոնյայի խոսքով՝ անցած տարի պահպանվել են ֆինանսական համակարգի կապիտալացվածության ու իրացվելիության բարձր ցուցանիշները:

Բանկային համակարգում վարկերի տոկոսները շարունակաբար նվազում են: Կենտրոնական բանկի՝ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետի գնահատմամբ՝ հայաստանյան զարգացումները դրական են ազդել ֆինանսական համակարգի վրա և տնտեսական աճը կազմել է 5,2 տոկոս:

Ընդհանուր վարկերի պորտֆելում հիպոթեքային վարկերի ծավալը երկու հարյուր միլիարդ դրամ է, ավելացել են նաև դրամով հիպոտեկային վարկերը: Ամենամեծ աճը երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան ծրագրով է:

Կենտրոնական բանկի պաշտոնյայի խոսքով՝ անցած տարի պահպանվել են ֆինանսական համակարգի կապիտալացվածության ու իրացվելիության բարձր ցուցանիշները: Առևտրային բանկերն արձանագրել են տնտեսության վարկավորման ծավալների աճ:

2018 թ-ին Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը իրականացրել են Հայաստանի ֆինանսական հատվածի գնահատման ծրագիր: ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն, իսկ բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը՝ բարձր՝ 97%: