Array ( [mr_id] => 83691 [mr_node] => 74749 [mr_media] => 64798 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64798 [media_album] => 7 [media_path] => media/2017/03/64798.jpg [media_name] => arm146616703197.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-03-02 15:25:20 )
Facebook Instagram Youtube
Եվրոպա - 2035․ Փորձագետի համոզմամբ՝ ԵՄ ներքին հակասությունը կարող է դառնալ լուրջ սպառնալիք
Միացյալ Եվրոպայի գաղափարը կվտանգվի, եթե Բրեքզիթը ձնագնդի էֆեկտ ստանա: Լուծումը միջազգային հարաբերություններում հասարակության աճող դերը կարող է լինել:

Եվրոպան ունի ոչ միայն ընդհանուր արժեքներ, այլև ընդհանուր սպառնալիքներ: Ֆրանսիացի քաղաքագետի մտահոգությունները 2035 թվականի Եվրոպային են վերաբերում: Միացյալ Եվրոպայի գաղափարը կվտանգվի, եթե Բրեքզիթը ձնագնդի էֆեկտ ստանա: Լուծումը միջազգային հարաբերություններում հասարակության աճող դերը կարող է լինել:

Խնդիրներից ամենաարյունոտն էլ ահաբեկչություններն են: Կրոնական պատճառներից բացի, բանախոսին անհանգստացնում են նաև ծայրահեղական ուժերի կազմակերպած ահաբեկչությունները, որոնք վտանգում են Եվրոպայի հիմնարար սկզբունքները: 

Քաղաքագետը վստահ է, որ անվտանգության տեսանկյունից Հայաստանը ևս հուսալի դաշնակից կարող է լինել: Ապագայում էլ Եվրոպան Հայաստանի համար կարող է դառնալ անվտանգության երաշխավոր: 

Բանախոսի բնութագրմամբ՝ հաջորդ տասնամյակներում Եվրոպան կշարունակի գաղափարախոսական հակադրություն լինել աշխարհը ճնշող ավտորիտար պետություններին: